Հղի Բեյոնսեն հանրությանը ներկայացել է Prada-ից 700 դոլար արժողությամբ կոշիկով

14:03   20 ապրիլի, 2017

Երբ հայտնի դարձավ, որ Բեյոնսեն հղի է, երգչուհին հազվադեպ է ներկայանում հանրությանը: Բայց, ահա, 35-ամյա երգչուհուն ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ, նկատել են Լոս Անջելեսի Beauty & Essex ռեստորան գնալիս:

Հաստատությունում ծննդյան տարեդարձն է նշել Լեննի Սանտյագոն, որը Ջեյ Զիի հիմնադրած Roc Nation ընկերության փոխնախագահն է:


Տոնին մասնակցել է նաեւ դերասան Քեւին Հարթը:


Եվ DJ Khaled-ը:

Իսկ հղի Բեյոնսեն ներկայացել է Prada-ից 700 դոլար արժողությամբ կոշիկով:


Պապարացիները երգչուհուն նախ ամուսնու հետ նկատել են ավտոմեքենայում, իսկ հետո՝ հաստատությունից դուրս գալիս:

Բայց լուսանկարիչները չեն կարողացել ռեստորան մտնել, այդ պատճառով նկարներն այնքան էլ հստակ չեն: Բայց, ինչպես միշտ, օգնության են հասնում սոցիալական ցանցերը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE