Հմայիչ Լանա դել Ռեյը The Weeknd-ի հետ երգ է թողարկել

13:32   20 ապրիլի, 2017

Օ՜, Աստված իմ, այո, այո, այո: Վերջապես իսկական երաժշտություն: NEWS.am STYLE-ը երկար էր նոր կոմպոզիցիաներ սպասում հմայիչ եւ սեքսուալ Լանա դել Ռեյից: Ժամերով լսում ենք եւ հաճույք ստանում վոկալից, առավել եւս, որ Lust for Life-ը ձայնագրվել է The Weeknd-ի հետ միասին:

Կոմպոզիցիան հրապարակվել է Youtube-ում՝ LanaDelReyVEVO ալիքում: Այն երգչուհու համանուն ալբոմի առաջին սինգլն է: Շուրջ մեկ օրվա ընթացքում երգն ավելի քան 3 մլն դիտում է ունեցել:

Ինչ վերաբերում է Սելենա Գոմեսի սիրեցյալին, ապա կանադացի երգչի համար սա Լանայի հետ առաջին համագործակցությունը չէ: Դել Ռեյի ձայնը կարելի է լսել Prisoner (Beauty Behind the Madness ալբոմից) եւ Stargirl Interlude (Starboy ալբոմից) կոմպոզիցիաներում:
Lust for Life-ի թողարկման ժամկետը նախկինի պես չի հաղորդվում, իսկ ալբոմի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:

Ի դեպ, ալբոմի նախորդ՝ Love երգը, Youtube-ում ավելի քան 48 մլն դիտում է ունեցել:



© NEWS.am STYLE