14:33 20 ապրիլի, 2017Ոչինչ ողբերգություն չէր գուժում, բայց եւ այնպես... Նիկի Մինաժը երեկ Youtube-ի իր NickiMinajAtVEVO ալիքում ներկայացրել է No Frauds երգի հոլովակը, որում նկարահանվել են նաեւ Դրեյքն ու Լիլ Ուեյնը:

Ամեն ինչ, կարծես, նորմալ է. լավ հոլովակ, լավ երգ՝ ռիթմիկ, դինամիկ, իսկակակն հիթ: Առավել եւս, որ շուրջ մեկ օրվա ընթացքում այն ավելի քան 5 մլն դիտում է ունեցել:

Բայց խնդիր կա: The Sun-ը գրում է, որ հոլովակի նկարահանումները կատարվել են Լոնդոնում, այդ թվում՝ Վեսթմինսթերյան կամրջի վրա, ահաբեկչությունից մի քանի օր առաջ:
Մինաժը խոստացել էր, որ շուտով կամրջի կադրերը կհանվեն հոլովակից, բայց դրանք մնացել են՝ սկանդալ հրահրելով:

Հիմա տեսնենք, թե Նիկի Մինաժն ինչպես է դուրս գալու ստեղծված իրավիճակից: