Անկրկնելի Նիկոլ Քիդմանն ու խարիզմատիկ Քոլին Ֆարելը՝ Կոպոլայի «Ճակատագրական փորձություն» ֆիլմի նոր թրեյլերում

17:25   20 ապրիլի, 2017

Youtube-ի՝ Focus Features-ի ալիքում հրապարակվել է Սոֆիա Կոպոլայի «Ճակատագրական փորձություն» ֆիլմի նոր թրեյլերը՝ Քոլին Ֆարելի, Նիկոլ Քիդմանի եւ Կիրստեն Դանթսի գլխավոր դերակատարմամբ:

Իրադարձությունները զարգանում են ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ աղջիկների փակ վարժարանում վիրավոր զինվոր է հայտնվում: Քոլին Ֆարելի մարմնավորած հերոսն աստիճանաբար ուշքի է գալիս եւ վարժարանի աղջիկներին այսպես թե այնպես փորձության ենթարկում: Խիստ տնօրենի դերում հանդես եկող Նիկոլ Քիդմանը գլխավոր հերոսի ախոյանն է դառնում:

Թոմաս Կուլինանի համանուն գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Կաննի կինոփառատոնին:
Ժապավենն էկրաններին կհայտնվի 2017 թվականի հունիսի 23-ին:



© NEWS.am STYLE