Միրանդա Քերը նշում է ծննդյան 34-ամյակը. 10 զգեստ, որոնցով սուպերմոդելն անկրկնելի է (ֆոտո)

17:02   20 ապրիլի, 2017

Ավստրալիացի մոդել, Victoria’s Secret հանրահայտ բրենդի «հրեշտակ» Միրանդա Քերն այսօր՝ ապրիլի 20-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Գեղեցկուհին դարձավ 34 տարեկան:

Միրանդան առաջին ավստրալուհին էր, որը դարձավ Victoria's Secret-ի դեմքը:

Մոդելային կարիերան Քերն սկսել է 13 տարեկանում: 1997 թ-ին նա դարձել է Dolly ամսագրի մրցույթի հաղթողը՝ ճանաչվելով լավագույն մոդել:

Վերջին շրջանում Քերի անունը հաճախ է հայտնվում Forbes ամսագրում՝ ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակում:

Յուրահատուկ արտաքինով մոդելը ցանկացած զգեստ դարձնում է իրենը: Քերին սովորաբար չես տեսնի վուլգար եւ սկանդալային կերպարներում, բայց նա միշտ հմայիչ է եւ տարբերվող. նա բոլորին գերում է հենց իր կանացիությամբ եւ նրբագեղությամբ:

Մոդելի TOP 10 անկրկնելի կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.



© NEWS.am STYLE