«Ինչպես արձանիկ». շքեղ զգեստով Անի Լորակը հիացրել է իր սլացիկ կազմվածքով (ֆոտո)

18:32   20 ապրիլի, 2017

Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ուկրաինուհիներից մեկը՝ Անի Լորակը, երկրպագուներին միշտ էլ զարմացնում է մարմինն ընդգրկող կիպ զգեստներով ու գեղեցիկ կերպարներով:

Սեքսուալ երգչուհին այսօր էլ բացառություն չի արել՝ Instagram-ի իր էջի հետեւորդներին հիացնելով նոր զգեստով եւ կերպարով:

Լորակն այս անգամ նախընտրել է մուգ կապույտ երանգի երկար եւ փայլուն զգեստ, որն ամբողջովին ընդգրկում է երգչուհու մարմինը՝ ցուցադրելով նրա սլացիկ կազմվածքը:

Րոպեների ընթացքում Անիի նոր լուսանկարն արժանացել է տասնյակ հազարավոր հավանությունների եւ հարյուրավոր մեկնաբանությունների:

Հետեւորդներից մեկը նշել է, որ երգչուհին այս կերպարով նման է արձանիկի:



© NEWS.am STYLE