Մատնահարդարման 8 ամենաթրենդային տեսակները՝ կարճ եղունգների համար

13:03   21 ապրիլի, 2017

Ձեռքերը պետք է մշտապես խնամված լինեն: Եթե անգամ երկար եղունգները վնասվել են, հոգ չէ, կան կարճ եղունգների համար մանիկյուրի տեսակներ, որոնք կզարդարեն ցանկացած կնոջ մատները:
Տպավորիչ մանիկյուրի համար եղունգների երկարությունն ամենեւին էլ կարեւոր չէ: Իսկ եթե հաշվի առնենք, որ բյութի ոլորտի հիմնական թրենդը բնականությունն է, ապա կարճ եղունգներն ամենապոպուլյարն են: 2017 թվականին եղունգի հիմնական ձեւերը բնականն ու նշաձեւն են:

Միատոն դիզայն

Պարզ ու ճաշակով: Հիմնական գաղտնիքն ամենանորաձեւ ու ամենահյութեղ գույնն ընտրելու մեջ է, որն էլ ուշադրություն է գրավելու:


Երկրաչափական պատկերներ

Երկրաչափական նախշերն ու պատկերները հեշտությամբ եղունգները արտ օբյեկտ կդարձնեն: Իսկ գույների ճիշտ համադրության դեպքում կարող են դառնալ ձեր արտաքին տեսքի վառ ակցենտներից մեկը:

Ոչ ստանդարտ ֆրենչ

Երբ դասականը հոգնեցրել է, եւ ինչ-որ նոր բան ես ուզում, ապա օգնության է գալիս կրեատիվը: Ֆրենչի մեջ անսպասելի համադրությունների օգտագործումը միայն կարող է թարմություն հաղորդել:

Լուսնաձեւ մանիկյուր


«Շրջված ֆրենչը» հարուստ է տարատեսակ գաղափարներով՝ ստանդարտ կիսալուսնից մինչեւ եռանկյունիներ՝ եղունգի հիմքի մոտ:

Մետալիկա


Թավշե ու փայլուն մետալիկան արդիական է թե միատոն օգտագործման, եւ թե այլ ոճերի համար: Օրինակ՝ ֆրենչի կամ երկրաչափական պատկերների համար:


Կետիկներ

Կետային մանիկյուրն օգտագործվում է հնարավոր բոլոր տարբերակներում: Այն թարմ ու աշխույժ տեսք է հաղորդում եւ շատ հարմար է գարուն-ամառ սեզոնի համար:


Ֆեն-շույ


Սա այն է, երբ ամեն մի եղունգն իր նշանակությունն ունի: Սովորաբար ընտրվում է մեկ եղունգ, բայց երբեմն յուրաքանչյուր եղունգն է իր յուրահատուկ տեսքն ունենում:


Օմբրե


Նորաձեւ երանգներով, փայլերով ու դեկորներով. այս ոճը մշտապես կզարդարի ձեր մատները: Օգտագործելով օմբրե՝ կարելի է ընտրել զգեստի ցանկացած կերպարին հարմար մանիկյուր:


Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE