Ձանձրալի մարդկանց ութ սովորություն

15:01   21 ապրիլի, 2017

ՉԵՆ ԼՍՈՒՄ ԶՐՈՒՑԱԿՑԻՆ

Այդպիսի մարդու հետ դժվար է կառուցողական երկխոսություն սկսել, քանի որ նա կա՛մ ամբողջ ընթացքում լռում է՝ ձեր ռեպլիկներին բազմանշանակ «ըհը»-ով արձագանքելով ու գլուխը տմբտմբացնելով, կա՛մ հակառակը, մշտապես իր կյանքից պատմություններ է պատմում՝ թույլ չտալով ձեզ խոսել:

ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՎԻՆ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բացի վերբալ շփումից, երկխոսության մեջ մշտապես գոյություն ունի նաեւ մարմնի լեզուն, որը ձեր խոսքին ավելի էմոցիոնալ նրբերանգ է հաղորդում: Բայց եթե դուք գործ ունեք ձանձրալի զրուցակցի հետ, ապա մի փորձեք անգամ նրան տեղից շարժել ժեստերի միջոցով: Անկախ այն հանգամանքից, թե որքան ակտիվ ձեր խոսքը «կհամալրեք» ժեստերով, հազիվ թե նրանից փոխադարձ կապ ստանաք:

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԾԻԾԱՂԵՑՆԵԼ ԶՐՈՒՑԱԿՑԻՆ

Մարդու մոտ հումորի զգացումը վկայում է այն մասին, որ նա ունակ է գաղափարը կամ իրավիճակը տարբեր տեսանկյուններից գնահատել, իսկ հետո այն մշակել ու ներկայացնել իր տեսանկյունից: Ձանձրալի մարդիկ տեղեկատվությունը բացառապես նայում են այնպես, ինչպես այն իրենց հասել է՝ իրենց նեղություն չտալով «մշակել» այն:

ՆՈՒՅՆ ԲԱՆՆ ԵՆ ԱՆՈՒՄ

Մտածեք, թե ինչու են ձեր որոշ ընկերներ հրաժարվում միանալ ձեզ, երբ առաջարկում եք գնալ նոր ցուցահանդես դիտելու կամ, օրինակ, ուժերը փորձելու սուսերամարտում: Պատասխանը շատ պարզ է: Ձանձրալի մարդիկ վախենում են դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց, ուստի մշտապես հաճախում են նույն վայրերը:

ՉԵՆ ԾԱՎԱԼՎՈՒՄ ԶՐՈՒՅՑԻ ՇՈՒՐՋ

Դուք երբեք ձանձրալի մարդուց կարծիք չեք լսի այս կամ այն դրության շուրջ, քանի որ նա ուղղակի ալարում է մտածել այդ մասին: Սովորաբար նման զրուցակիցները պատասխանում են չեզոք արտահայտություններով` ինչպես «հնարավոր է», «հավանաբար դուք ճիշտ եք», «երբեք այդ մասին չեմ մտածել»:

ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՉՈՒՆԵՆ

Դա չի կարող միանգամից աչքի ընկենլ, բայց եթե դուք սկսում եք մտածել, որ ձեր քննարկումնրի մեծ մասը զրուցակիցը եզրափակում է անիմաստ արտահայտություններով, որոնք դուք «արդեն ինչ-որ տեղ լսել եք», ապա ձեր առջեւ տիպիկ ձանձրալի մարդ է, ով արդեն վաղուց դադարել է իրեն նեղություն տալ սեփական կարծիք ձեւավորել, այլ պարզապես վերաարտահայտում է այն, ինչ լսել է:

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄԵԼ

Ցանկացած պատմություն գունավոր մատուցելու սովորությունը ոչ միայն դերասանական բնույթի նախանշան է, այլեւ նշան այն բանի, որը մարդը խորապես ապրում է իրադարձությամբ, որի մասին պատմում է: Այդ պատճառով էլ, եթե ձեր զրուցակիցը չի կարողացել հետաքրքրել ձեզ իր պատմությամբ, ամենայն հավանականությամբ նա պարզապես չի կարողանում հույզեր զգալ:

ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՆՁ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ 

Այլ մարդու կողմն անցնելու ունակությունը ցույց է տալիս, որ զրուցակիցը կարող է լայնորեն մտածել եւ պատրաստ է կիրառել սոցիալական տարբեր դերեր, այլ ոչ թե գտնվել իր նախապաշարմունքների գերության մեջ:

 

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE