Բրիտանական Napalm Death-ը ցնցեց Երեւանը (տեսանյութ)

10:27   21 ապրիլի, 2017

Օ՜, այո, սա նույնպես տեղի ունեցավ: Ծանրագույն ռոքի սիրահարները երեկ երեկոյան երջանկությունից յոթերորդ երկնքում էին, քանի որ մեր մայրաքաղաք էր ժամանել Napalm Death խումբը, որը ելույթ ունեցավ «Վիտամին»-ում: NEWS.am STYLE-ի թղթակիցներն ուշ երեկոյան վերադարձան համերգից եւ սկսեցին այստեղ շարադրել իրենց էմոցիաները, այնպես որ առավոտյան, կարդալով այս տողերը, կհասկանաք, թե ինչ զգացինք բրիտանական ֆենոմենի ելույթի ընթացքում:

Այս համերգը նկարագրելու համար լուսանկարներն ավելորդ են, մենք մեր նյութը կհամեմենք տեսանյութերով, որպեսզի դուք նույնպես զգաք, թե ինչ էր երեկ կատարվում «Վիտամին»-ում:

Նախապես նշենք, որ մենք բազմաթիվ խմբերի բազմաթիվ համերգների ենք ներկա եղել, հիմնականում՝ արտերկրում, եւ հանդիսավորությամբ հավաստում ենք, որ երեկվա համերգը ձայնի որակով եւ, ընդհանրապես, ամեն ինչով եվրոպական ակումբային ելույթի մասշտաբի էր:

Այնպես որ՝ կեցցե համերգի կազմակերիպիչ Zhesht Events-ը: Եթե նրանք նույն ոգով շարունակեն, մենք շատ շուտով, հույս ունենք, դեռ բազմաթիվ լեգենդար խմբերի կհյուրընկալենք Երեւանում:

DismoriaL

Երեկոյի հիմնական հերոսներից՝ 1981 թվականին ստեղծված դեթ-մեթալ խմբից առաջ ելույթ ունեցան ռուսական Tacit Fury-ն եւ վրացական DismoriaL-ը:

Tacit Fury

Ի դեպ, Napalm-ի վոկալիստ Մարկ Գրինուեյը յուրաքանչյուր կոմպոզիցիայից առաջ հակիրճ խոսք էր ասում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների եւ պատմության մեջ մարդու դերի մասին, ինչը հաճելիորեն զարմացրեց, առավել եւս, որ, նրա խոսքով, խումբը մեծ ուշադրություն չի դարձնում շահույթ բառին, իրենց ավելի շատ հետաքրքրում են մարդկային հարաբերությունները, այլ ոչ թե ֆինանսական պայմանագրերը:

 



© NEWS.am STYLE