Քիմ Քարդաշյանը Կույս Մարիամի պատկերով սադրիչ զգեստով շրջել է Լոս Անջելեսում

11:02   21 ապրիլի, 2017

Նրան պետք է ոչ թե Քիմ, այլ պարզապես սկանդալ կոչեին: Ռեալիթի շոուի աստղը վաղուց այսպես չէր ներկայացել հանրությանը: Փարիզի կողոպուտից հետո նրա իմիջը, կարծես, պետք է փոխվեր, սադրիչ գործողություններ չպետք է աներ, բայց, հավանաբար, հոլիվուդյան աստղերի կյանքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:

Եվ այսպես, համացանցում տարածվում է Քիմի հետ կապված սկանդալը. հիշեցնենք, որ հայուհին իր միկրոբլոգներում նոր Kimoji-ներ է հրապարակել, որոնցում ներկայացել է Կույս Մարիամի կերպարով:
Բնականաբար, մեծ աղմուկ է բարձրացել, բայց բոլորին հանգստացնելու փոխարեն Քիմը կրակին յուղ է ավելացրել՝ հանրությանը ներկայանալով Կույս Մարիամի պատկերով թափանցիկ սադրիչ զգեստով, որը ցուցադրել է նրա կազմվածքն ու ներքնազգեստը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE