12:22 21 ապրիլի, 2017Victoria's Secret-ի մոդել Ռոուզ Բերթրամը, Sport's Illustrated-ի աստղ Լեոմի Անդերսոնը եւ Քլոե Քարդաշյանը կիսամերկ նկարահանվել են հայուհուն պատկանող Good American ջինսի ապրանքանիշի գովազդային արշավում:

Մոդելների եւ ռեալիթի շոուի աստղի լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի Instagram-ում:

Հիշեցնենք, որ այսօր Քլոեի ավագ քույրը՝ Քիմ Քարդաշյանը, նոր Kimoji-ներ է հրապարակել, որոնցում ներկայացել է Կույս Մարիամի կերպարով, իսկ հետո հանրությանը ներկայացել Կույս Մարիամի պատկերով թափանցիկ կարճ շրջազգեստով:
