Հմայիչ Ռոզամունդ Փայքը Նյու Յորքում ներկայացել է հանրությանը

15:39   21 ապրիլի, 2017

Օրը սկսվեց Քիմ Քարդաշյանի հետ կապված սկանդալով, եւ մենք կներկայացնենք բոլոր նյութերը, որ այսօր կգրվեն այդ թեմայով: Հիշեցնենք, որ 36-ամյա հայուհին նախ իր միկրոբլոգներում նոր Kimoji-ներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր Կույս Մարիամի կերպարով, իսկ հետո Լոս Անջելեսում շրջել էր Կույս Մարիամի պատկերով թափանցիկ զգեստով:

Բայց մի քիչ կտրվենք այդ ամենից եւ ուշադրությունը կենտրոնացնենք հմայիչ Ռոզամուդն Փայքի վրա: Անհնար է հասկանալ, թե որն է 38-ամյա դերասանուհու հմայքի գաղտնիքը, հնարավոր է պատճառն այն է, որ նա Ջրհոս է:

Դերասանուհուն նկատել են Նյու Յորքում:

Հագուստի ընտրության հարցում նրա ճաշակը 10+ ենք գնահատում. ամեն ինչ է պարզ է եւ նրբագեղ:

Ի դեպ՝ Ռոզամունդը շուտով նկարահանվելու է լրագրող Մերի Քոլվինի մասին պատմող կենսագրական ֆիլմում, որը 2012 թվականին սպանվել է սիրիական Հոմս նահանգում ռմբակոծության ժամանակ: Քոլվինն այնտեղ աշխատում էր բրիտանական Sunday Times-ի համար:



© NEWS.am STYLE