Սերժ Թանկյանի կինը միացել է «Խոստումը» ֆիլմի սոցցանցային արշավին (ֆոտո)

12:46   21 ապրիլի, 2017

Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանի կինը՝ Անժելա Թանկյանը, միացել է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի սոցցանցային արշավին: Անժելան ֆիլմին աջակցող լուսանկար է տեղադրել իր Facebook-ի  էջում:

Այդ նպատակով սոցցանցում հատուկ հավելված է ստեղծվել, որը կարող եք փորձարկել այստեղ:

Հավելենք, որ Սերժ Թանկյանը հանդիսացել է ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն ու նպաստել ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական «Սարի սիրուն յար» երգի ժամանակակից ներկայացմանը: 

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, տեղի կունենա Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, իսկ մինչ այդ YouTube-ի Movieclips Coming Soon ալիքում հայտնվել է ֆիլմից մի հատված:



© NEWS.am STYLE