14:39 21 ապրիլի, 2017Լավ լուրեր X Files կուռքային սերիալի երկրպագուների համար: Սերիալը եւս մեկ սեզոն կունենա եւ, ամենակարեւորը, դրանում հանդես կգան նույն գլխավոր հերոսները՝ Դեւիդ Դուխովնին եւ Ջիլիան Անդերսոնը:

Ըստ THR-ի՝ Fox կինոընկերությունն այս տարեվերջին կներկայացնի նոր՝ 11-րդ սեզոնը, որը բաղկացած կլինի 10 մասից:

Սերիալի գործադիր պրոդյուսեր Քրիս Քարթերը կաշխատի նաեւ այս սեզոնում:
Fox-ը վաղուց էր բանակցություններ վարում X-File-ի թիմի հետ նոր սեզոնի նկարահանումների շուրջ, բայց երկար ժամանակ չէր կարողանում համաձայնեցնել դերասանների աշխատանքային գրաֆիկները:
