Դոնալդ Թրամփը պետք է հայտնվեր «Կնոջ բույրը» ֆիլմում, բայց նրա մասնակցությամբ տեսարանը հանել են

14:03   21 ապրիլի, 2017

Ինչպիսի ֆիլմ է... 1992 թվական: Երիտասարդ Օ՛Դոնել: Ալ Պաչինո: Պարզապես հիասքանչ է:

Բայց ահա Քոնան Օ՛Բրայենի շոուում անսպասելիորեն հայտնի է դարձել, որ ֆիլմում պետք է հայտնվեր նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Youtube-ի Team Coco ալիքում հրապարակվել է շոուի տեսանյութը, որում դերասան Քրիս Օ՛Դոնելը պատմել է ֆիլմից տեսարանի մասին: Դրանում պետք է լիներ նաեւ Plaza Hotel-ի սեփականատեր միլիարդատերը, որտեղ ընթացել են նկարահանումները: Բայց ժապավենի վերջնական տարբերակից այն հանել են: Թրամփից բացի՝ ֆիլմում փոքրիկ դեր պետք է ունենար նաեւ նրա այն ժամանակվա կինը՝ Մարլա Մեյփլզը:

Սցենարի համաձայն՝ դա առանց խոսքի փոքրիկ տեսարան պետք է լիներ, որը ֆիլմում ներառել են, որպեսզի նկարահանող խումբը կարողանա աշխատել հյուրանոցի տարածքում, բայց Թրամփն այդպես էլ չի հայտնվել էկրաններին:



© NEWS.am STYLE