Ո՞վ է Գարիկ Մարտիրոսյանի կուռքը

17:28   21 ապրիլի, 2017

Գարիկ Մարտիրոսյանն այնքան էլ չի սիրում սոցիալական ցանցերը, բայց այս դարում առանց դրա հնարավոր չէ:

Հայ շոումենը որոշել է երկրպագուներին ներկայացնել իր կուռքին՝ Instagram-ում նրա հետ լուսանկար հրապարակելով:

«2011թ.: Հուլիս: Լուսանկարվեցի իմ կուռքի հետ: Ես երջանիկ եմ»,- Comedy Club-ից իր գործընկեր Գարիկ Խառլամովի հետ լուսանկարը մակագրել է Մարտիրոսյանը:

Ի դեպ՝ երեկ Մարտիրոսյանը, որպես իսկական ֆուտբոլային երկրպագու, «Մանչեսթեր» - «Անդերլեխտ» խաղից առաջ բաժանորդներին հարցրել է խաղի կանխատեսումների մասին: Գիտենք, որ խաղի առաջին գոլի հեղինակը մեր Հենրիխը դարձավ:



© NEWS.am STYLE