Լեւոն Գալստյանի հրաշալի ելույթը «Голос Дети» նախագծում. հայ պատանին պայքարում է եզրափակիչում հայտնվելու համար

22:55   21 ապրիլի, 2017

Ռուսական «Голос Дети» նախագծի եզրափակիչում այս պահին պայքարում են 6 մանակից, սակայն այսօրվա եթերից հետո հեռուստադիտողը եւս 3 մասնակցի կարող է վերադարձնել նախագիծ: Այդպիսի հնարավորություն ընձեռված է նաեւ հայազգի Լեւոն Գալստյանին: Վալերիյ Մելաձեի թիմակիցը րոպեներ առաջ հիացրեց Սթիվի Ուանդերի Sir Duke հիթի կատարմամբ:

«Լեւոն, Դուք բոլորին ստիպեցիք պարել Ձեզ հետ»,-նկատեց Դիմա Բիլանը, իսկ Վալերիյ Մելաձեն ավելացրեց.

«Լեւոն, Ելիզավետա եւ Ալեքսանդր, ես հպարտանում եմ ձեզանով»:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայ մասնակցի գեղեցիկ ելույթը:



© NEWS.am STYLE