«Голос Дети». Լեւոն Գալստյանին չհաջողվեց անցնել եզրափակիչ փուլ

23:15   21 ապրիլի, 2017

Ռուսական «Голос Дети» նախագծի եզրափակիչում այս պահին պայքարում են 6 մանակից, սակայն այսօրվա եթերից հետո հեռուստադիտողը եւս 3 մասնակցի կարող է վերադարձնել նախագիծ: Այդպիսի հնարավորություն ընձեռված էր նաեւ հայազգի Լեւոն Գալստյանին: Վալերիյ Մելաձեի թիմակիցը րոպեներ առաջ հիացրեց Սթիվի Ուանդերի Sir Duke հիթի կատարմամբ:

Մինչ քվեարկության ավարտը Լեւոնը, Ելիզավետան եւ Ալեքսանդրը ելույթ ունեցան M Band խմբի հետ:

Վայրկյաններ առաջ քվեարկությունն ավարտվեց: Եզրափակիչում հայտնվեց Ալեքսանդրը:



© NEWS.am STYLE