Ջենիֆեր Լոպեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին

08:25   22 ապրիլի, 2017

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից, իսկ մինչ այդ համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ «Խոստումը պահելու» երդում է տվել Ջենիֆեր Լոպեսը: Իր Twitter-ի էջում երգչուհին հոլովակ է հրապարակել, որում ասվում է.

«Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքների մասին՝ օգնելով փախստականներին եւ երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ եւ ես երդվում եմ՝ պահել խոստումը՝ երբեք չմոռանալու»:

Նրան է միացել սուբերմոդել Հայդի Քլումը՝ իր Twitter-ում նշելով. «Ես երդվում եմ՝ երբեք չմոռանալ եւ օգնել աշխահի երեխաներին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմը դիտելու եւ Ցեղասպանությունը դատապարտելու կոչով արդեն հանդես են եկել Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի ԿապրիոնՍիլվեսթր ՍթալոնենԲարբարա ՍթրեյզանդըԱնդրե ԱղասինՌայան Գոսլինգը, Թայրա Բենքսը, Քիմ Քարդաշյանը, Շերը:



© NEWS.am STYLE