12:02 22 ապրիլի, 2017Մարտի վերջին ռուս մոդել Իրինա Շեյքը լույս աշխարհ բերեց իր դստերը, ում սիրեցյալի` բրիտանացի դերասան Բրեդլի Կուպերի հետ, Լեա դե Սեյն է անվանել (երեխայի ամբողջական անունը Լեա դե Սեյն Շեյք Կուպեր է):
Օրերս 31-ամյա մոդելը, ի ուրախություն Instagram-ի հետեւորդների, որոնք 8 միլիոն են, լուսանկար է տեղադրել` ցույց տալով ծննդաբերությունից հետո իր կազմվածքը: Լուսանկարում մոդելը բիկինիով է:

Իրինան նոր լուսանկար է հրապարակել մոր հետ՝ լեռների ֆոնին, սակայն չի նշել, թե որտեղ է գտնվում: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ. որտեղ էլ լինի մոդելը, ծննդաբերությունից հետո նա հրաշալի կազմվածք ունի:

