Spice Girls-ից Մել Բիի երեխաների դայակը պատմել է երգչուհու եւ նրա ամուսնու հետ խմբակային սեքսի մասին

14:06   22 ապրիլի, 2017

Բրիտանիան հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում: Spice Girls-ի նախկին մեներգչուհին անցած ամսվա վերջին հայտարարեց կինոպրոդյուսեր Սթիվեն Բելաֆոնից ամուսնալուծվելու մասին: Զույգը միասին էր տասը տարի:
41-ամա Մել Բին պնդում է, որ ամուսինը բռնակալ է եղել: Գազանաբար ծեծել է իրեն եւ ստիպել է խմբակային սեքսով զբաղվել: Հիմա երգչուհին վախենում է իր եւ երեխաների համար, ուստի դիմել է դատարան՝ պատմելով ամուսնու պահվածքի մասին: Երգչուհին նաեւ պնդում է, որ իրենց երեխաների դայակը հղիացել է Սթիվից եւ վերջինս պահանջել է, որ կինը հեռացնի պտուղը՝ դրա համար վճարելով 300 հազար դոլար:


Բելաֆոնտեն կնոջը ստիպել է նաեւ «մասնակցել նրա եւ ուրիշ կանանց հետ սեռական հարաբերություններին»: Մելանի Բրաունը բազմիցս է փորձել բաժանվել «հրեշից», բաց միշտ՝ անհաջող:
Սթիվեն Բելաֆոնտեն ժխտում է բոլոր մեղադրանքները, սակայն դատարանի որոշմամբ, նրան արգելվել է գտնվել նախկին կոնջ եւ երեխաների կողքին:


Հիշեցնենք, որ Մելանի Բրաունն ու Սթիվեն Բելաֆոնտեն ամուսնացել են 2007-ին, Լաս Վեգասում: Զույգն ունի մեկ համատեղ դուստր, բացի նրանից, Մելանին եւս երկու դուստր ունի՝ Ֆենիկս Չի Գյուլզարը եւ Էնջել այրիս Մերֆի- Բրաունը:

Բայց հիմա մարտի ելել դայակը՝ նույն Լորեն Ջիլը, ով պնդում է, որ Մել Բին է ամուսնու հետ իրեն համոզել մասնակցել երեքով սեքսին: Ինչպես գրում է TMZ-ն, դայակը, որն այն ժամանակ 18 տարեկան էր, պնդում է, որ երգչուհին ու նրա ամուսինն իրեն խմացրել են ու սեքսով զբաղվել:

Ըստ դայակի՝ Մել Բին ասել է, որ իրենք ամուսնու հետ բաց ամուսնություն են վարում՝ կողքից բազմաթիվ սեռական կապեր ունենալով: Լորենը պնդում է, որ Մել Բիի հետ սեռական հարաբերությունները շարունակվել են յոթ տարի:
Իսկ Մելանին, իր հերթին, պնդում է, որ դայակը սեքս սկավառակներով իրեն շանտաժի է ենթարկում:



© NEWS.am STYLE