Հղի Բեյոնսեն ներկայացել է կարճ զգեստով

18:32   22 ապրիլի, 2017

Օրերս Բեյոնսեին նկատել են ամուսնու` ռեփեր Ջեյ Զիի հետ` Լոս Անջելեսի Beauty & Essex ռեստորան գնալիս: 35-ամյա հանրաճանաչ երգչուհին կրել է 700 դոլար արժողությամբ Prada ապրանքանիշի կոշիկներ:
Իսկ այժմ երգչուհին Instagram-ի իր հետեւորդներին ուրախացրել է նոր լուսանկարներով, որտեղ կարճ զգեստով է:


Վերջերս հայտնի դարձավ, որ Instagram-ում մեկ գրառման համար Բեյոնսեն մեկ միլիոն դոլար է ստանում:
Ինչպես գրում է ibtimes.co.uk-ը` երգչուհու մենեջերները հայտնել են գների մասին, որոնք 35-ամյա երգչուհուն վճարում են ընկերությունները` սոցկայքերի նրա հաշիվներում իրենց արտադրանքը գովազդելու համար (Բեյոնսեի հետեւորդների ընդհանուր թիվը մոտ 200 մլն է:



© NEWS.am STYLE