12-ամյա Հայկ Արսենյանի հաղթական ելույթը՝ իսպանական «Ձայնը» նախագծում․ հայ մասնակիցը հաջորդ փուլում է (տեսանյութ)

15:37   22 ապրիլի, 2017

Հայ պատանիները շարունակում են հրաշալի ելույթներով զարմացնել տարբեր երկրների «Ձայնը» նախագծերում, NEWS.am STYLE-ն էլ շարունակում է հետեւել նրանց հաջողություններին։

Երեկ իսպանական «Ձայնը» նախագծում կայացավ «Մենամարտ» փուլը, որի ընթացքում Դեւիդ Բիսբալի թիմակիցները մրցում էին հաջորդ փուլ անցնելու համար։ Մասնակիցների թվում էր նաեւ 12-ամյա Հայկ Արսենյանը, որը կույր լսումների ժամանակ ժյուրիին տպավորել էր Talking to The Moon հայտնի հիթի իր կատարմամբ։

Երեկ կայացած «մենամարտի» ժամանակ հայ պատանին մրցում էր իր թիմակիցներ՝ Մարկ Բետրյուի եւ Սոֆիայի հետ։  Նախագծի կանոնների համաձայն՝ թիմի մարզիչը պետք է ընտրեր այն մասնակցին, որի հետ ցանկանում է աշխատել հետագա փուլերի ընթացքում։ Դեւիդ Բիսբալը նախապատվությունը տվեց Հայկին։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին՝ ձեր ուշադրությանը ներկայացնելով Հայկի՝ «Մենամարտ» փուլի ելույթը։ 



© NEWS.am STYLE