Ռուդոլֆ Խաչատրյան. ով է կեցվածք ընդունել «Աբու Լալա Մահարիի» համար

20:14   26 ապրիլի, 2017

Վերջերս մշակութային հանրությունը նշում էր Հայաստանի ժողովրդական նկարիչ, հոգեբանական դիմանկարի վարպետ Ռուդոլֆ Խաչատրյանի 80-ամյակը:

Նրա ինքնատիպ գեղարվեստական ոճն ու բացառիկ տեխնիկան միանգամից սիրելի են դառնում, իսկ նրա մեկնաբանությամբ դիմանկարներն, ասես, բիբլիական կերպար ստանան:
Նկարչի մի շարք աշխատանքներում ներկայացված է միեւնույն մարդը:


Հատկապես հիշվում է «Աբու Լալա Մահարի» դիմանկարը, որտեղ հերոսը ներկայացված է արեւելյան հանդերձանքով: Նկարչի համար բնորդ է եղել երիտասարդ էթնոգրաֆ Լեւոն Աբրահամյանը:
Այսօր Լեւոնը հայտնի գիտնական է, Ազգային ակադեմիայի թղթակից-անդամ: Եւ հետաքրիքր էր իմանալ, թե ինչպես են ստեղծվել նրա դիմանկարները: 

«Ռուդոլֆի հետ մենք բարեկամացանք Մոսկվայում: Բայց իրար գիտեինք եւ մինչեւ այդ: Ես սովորում էին ասպիրանտուրայում: Իմ ընկեր Զավեն Սարգսյանը մի անգամ ինձ տարավ նկարչի արվեստանոց, եւ կարելի է ասել, ես այնտեղ էլ մնացի: Ծանոթությունը վերածվեց ամուր բարեկամության: Իմ դիմանկարների ճիշտ թիվը չեմ հիշում, դրանք տարբեր հավաքածուների մեջ են:

Հիշում եմ այն մի քանիսը, որոնք մշտապես հրապարակվում եւ ցուցադրվում են: Ինչո՞ւ էր նա հաճախ ինձ նկարում: Թող չթվա, թե նա գտել էր սիրելի կերպար ու տարբեր մոտեցումներ էր փորձում: Ոչ, պարզապես ոչ բոլորին էր հարմար նստել երկար ու անշարժ:
Ես ուրախանում է նստելու եւ ոչինչ չանելու հնարավորությունից, հատկապես, որ նման պահեր Մոսկվայում հազվադեպ էին լինում: Իսկ այդպես ստացվում էր, թե պարզապես նստում ես, բայց իրականում կեցվածք ես ընդունում դիմանկարի համար:

Լինում էր, որ նկարը ստեղծվում էր մեկ սեանսի ժամանակ, լինում էր, որ դրա համար պահանջվում էր մի քանիսը:

Ինձ համար ուշագրավ է երկու դիմանկար, այն որն անվանում են «Աբու Լալա Մահարի», որը Ռուդոլֆը սկզբում «Արեւելյան կերպար» էր անվանել:
Երբ նա աշխատում էր դիմանկարների վրա, հատկապես, երբ մեծ չափի էին լինում, դրանց վրա մեծ էներգիա էր ծախսում, ու դրանից հետո նրան պետք էր լինում լիցքաթափվել: Ու քանի որ ես հաճախ էի լինում նրա մոտ, իսկ Ռուդոլֆն ասում էր, որ ընկերությունը շուրջօրյա հասկացություն է, ես մասնակցում է այդպիսի «լիցքաթափումների»:

Մի անգամ այդպիսի բուռն «լիցքաթափումից» վերադարձանք լուսադեմին, նա ինձ չալմա հագցրեց եւ սկսեց նկարել: Դիմանկարը շատ արագ ստացվեց: Նատաշան՝ նրա կինը, ով նույնպես նկարչուհի էր, եւ ով հեռախոսով հանդիմանանքի տարափ էր սկսել, զինաթափվեց, երբ տեսավ այն: Հարեւանուհին՝ հրաշալի նկարչուհի Իրինա Մեշչերյակովան, նույնպես հիացած էր եւ անգամ ցանկություն հայտնեց ինձ նկարել:

1978 թվականին, Գոգոլի զբոսայգում տեղի ունեցավ Ռուդոլֆ Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր նաեւ «Արեւելյան կերպարը»: Ինձ մոտ է վազում լեզվաբան Մելվար Մելքոնյանը, ով ինձ հետ «մրցակցում էր» Ռուդոլֆի կողմից ստեղծված դիմանկարների թվով, ու ասում. «Գնանք, տես՝ ինչ են այնտեղ գրել»: 


Կարծիքների գրքում գրված էր. «Ինչո՞ւ արեւելյան կերպարը մենք կարող ենք տեսնել միայն ցուցահանդեսում»: «Ես տեսա այդ գեղեցիկ աղջկան, նա երկար կանգնել էր դիմանկարի առջեւ: Գնանք՝ գտնենք, ասենք, որ դա կենդանի մարդու դիմանկար է»:
Աղջկան մենք չգտանք…

Ինձ համար երկրորդ նշանակալի դիմանկարը «Թովմա Անհավատն» էր: Երբ Ռուդոլֆը մտածում էր Քրիստոսի թեմայով եւ որոշել էր սկսել Թովմայից, ընտրեց ինձ: Ես գիտնական եմ, իսկ մենք, որպես կանոն, կասկածանքով ենք վերաբերվում ամեն ինչին: Սա նրա համար փուլային դիմանկար է, քանի որ դրանով է սկսվում նրա ստեղծագործության նոր էջը, այսպես կոչված, «լոնդոնյան փուլը»: 


Ռուդոլֆի հետ մենք ընկերություն էինք անում մինչեւ նրա կյանքի վերջը: Մենք երկար զրուցում էինք, երբ նա լինում էր Երեւանում կամ Մոսկվայում, եւ շատ էինք սիրում այդ պահերը: Ընդ որում, դրանք պարզապես խոսակցություններ չէին ինչ-որ բանի մասին: Նման զրույցեր կարող էին տեղի ունենալ Վերածննդի կամ անտիկ շրջանում:
«Ինձ թվում է, որ մենք անսահման տարբեր լինելով՝ լրացնում ենք միմյանց: Մեր հանդիպումները միշտ խթան ու նոր լիցքեր են տալիս՝ մեր հաջորդ աշխատանքների համար», -մի անգամ գրել է նա: 


Մի քանի արվեստագետներ կարծում են, որ նկարիչները սկզբում նկարում են, հետո՝ հորինում: Բայց Ռուդոլֆը չէր հորինում, նա գիտեր, որ ներսում, ինչ -որ տեղից արխաիկ մշակութային շերտեր են բացվում: Զարմանալի էր լսել այդ ամենը մի մարդուց, ով ոչ միայն գեղարվեստական, այլ անգամ միջնակարգ կրթություն չուներ: Եւ, հավանաբար, այդ իսկ պատճառով էր խուսափում շատ բաներից գեղարվեստական եւ կենցաղային մակարդակում:
Նրան անհրաժեշտ էր իմանալ միայն այն, ինչ պետք էր իմանալ՝ ամենանվիրական բաներն արտահայտելու համար:


Պավել Ջհանգիրով



© NEWS.am STYLE