Ջորջ Քլունիի ուղերձը՝ ի աջակցություն Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի

21:46   22 ապրիլի, 2017

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից, իսկ մինչ այդ համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել ֆիլմի գովազդարշավին: Այս անգամ երդում է տվել Ջորջ Քլունին: Դերասանը տեսաուղերձ է ձայնագրել, որում ասված է.

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է երդվի՝ պահել խոստումը՝ Ցեղասպանության դեմ պայքարելու, որտեղ էլ որ լինի»:

Публикация от Keep The Promise (@thepromisetoact)

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմին իր աջակցությունն էին հայտնել Ջեյ Լոն եւ Հայդի Քլումը, ինչպես նաեւ՝ Էլթոն Ջոնը, Լեոնարդո Դի ԿապրիոնՍիլվեսթր ՍթալոնենԲարբարա ՍթրեյզանդըԱնդրե ԱղասինՌայան ԳոսլինգըԹայրա ԲենքսըՔիմ Քարդաշյանը, Շերը:



© NEWS.am STYLE