Գարիկ Մարտիրոսյանը հիշել է Հայկո-Մկո զույգի հումորները (ֆոտո)

12:05   23 ապրիլի, 2017

Գարիկ Մարտիրոսյանը վերջերս շատ ակտիվ է համացանցում: Թեեւ նա չի սիրում սոցցանցերը, այնուամենայնիվ, սկսել է ավելի հաճախ գրառումներ կատարել: Այսպես, իր Instagram-ում Գարիկը հրապարակել է հումորիստներ Հայկոյի եւ Մկոյի լուսանկարը:

«Հայկո եւ Մկո... Մենք դիտում էինք հայկական հումորային սքետչերը 2000-ականների սկզբին: Պարզապես հիստերիկա էր...))))))))», - լուսանկարը մեկնաբանել է Գարիկը:

Հիշեցնենք, որ «Прожекторперисхилтон»-ի հերթական թողարկման ժամանակ Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը, Ալեքսանդր Ցեկալոն եւ Սերգեյ Սվետլյակովը, ինչպես միշտ, հեռուտադիտողին հրամցրեցին հումորի հերթական չափաբաժինը:

Հումորիստներն այս անգամ քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Նովգորոդ, ծաղրել ռուբլու «ամրությունը», ինչպես նաեւ՝  Ռուսասատնում իրենց հանգիստն անցկացնող ընտանիքների ֆինանսավորման ծրագիրը: 



© NEWS.am STYLE