Ֆրանսիական Վալանսի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

09:45   24 ապրիլի, 2017

Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ըստ Nouvelle d’Arménie պարբերականի՝ ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցել են քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Նազո Ալեն Ջինբաչյանը (Maison de la Culture Arménienne de Valence), Ժորժ Իսակյանը (FRA Dachnaktsoutioun France et co-président du C24), Ժորժ Երիցյանը (Anciens Combattants Français d’origine arménienne de Drôme-Ardèche), Թամար Ստեփանյանը (Croix Bleue Arménienne de Valence), Ժորժ Բարսումյանը (FRA Nor Seround Valence), Խոսրով Իլիոզերը (Amicale de Malatia), Ժորժ Ավետյանը (président Radio A), Վեդիկ Օհանյանը (ADL Ramgavar-Valence), Ռոբերտ Միթիլյանը (FRA Dachnaktsoutioun de Valence) եւ այլք:

Քաղաքի հայ երիտասարդությունը ժողովրդական երգեր ու պարեր է կատարել, իսկ միջոցառումն ավարտվել է քաղաքի հայկական եկեղեցում աղոթքով:



© NEWS.am STYLE