Առավոտյան 6 վատ սովորություն, որոնցից հարկավոր է անհապաղ ազատվել

19:09   15 օգոստոսի, 2017

«Հետաձգել» արթնանալը
Երբ զարթուցիչի զանգից արթնանում ես եւ մի քանի անգամ այն 5-10 րոպեով ավելի ուշ ես լարում, դու քո առավոտը մղձավանջի վերածելուն ես վտանգում: Առաջին՝ դա արդեն քուն չէ, այլ լիակատար տառապանք: Երկրորդ՝ դու այն ժամանակն ես կրճատում, որը կարող էիր տրամադրել պատրաստվելուն: Արդյունքում՝ հագուստը հանգիստ ընտրելու եւ դիմահարդարումը կատարելու փոխարեն առավոտն անցկացնում ես աճապարանքի եւ քաոսի մեջ: Զարմանալի չի լինի, եթե ուշանաս կամ մոռանաս կարեւոր իրերը վերցնել: Արթնանալը «հետաձգելու» ցանկությունը կարող է սթրեսի վերափոխվել: Եվ հաստատապես չի համապատասխանում առողջ կենսակերպի կանոններին: Քեզ դա՞ է պետք: Մտածիր՝ ավելի լավ չէ՞ զարթուցիչի առաջին զանգով արթնանալ, առավոտը հանգիստ անցկացնել, աշխատանքային վիճակին տրամադրվել եւ տանից լավ տրամադրությամբ դուրս գալ:

Նախաճաշի բացակայություն
Գաղտնիք չէ, որ սնունդի առաջին ընդունումն է օրգանիզմում նյութափոխանակությունն ակտիվացնում, օգնում արթնանալ։ Եթե ցանկանում ես, որ օրդ առույգ եւ արդյունավետ անցնի, առավոտը ճիշտ սկսիր՝ օգտակար եւ կուշտ նախաճաշից: Դրանից բացի, եթե դու տանը կշտանաս, գրասենյակում ավելի քիչ կգայթակղվես քաղցը վնասակար ուտեստներով հագեցնելով:

Նորությունների ընթերցում եւ դիտում
Արթնանալուց հետո առաջին մի քանի ժամերին քո օրգանիզմն առանձնահատուկ է տրամադրված աշխատելուն: Այս ժամանակն արժի հատկացնել նշանակալից նախագծերին եւ կարեւոր խնդիրների լուծմանը: Իսկ, ահա, համաշխարհային նորությունների բացասականը հաստատապես էներգիա չի ավելացնի: Ավիաաղետներ, ճանապարհային պատահարներ, համաճարակներ, դժբախտ պատահարներ… Համոզվա՞ծ ես, որ դա հենց այն է, ինչ ցանկանում ես առավոտյանն առաջինը լսել: Դու միայն կվշտանաս, քանի որ չես կարող ազդել տեղի ունեցածի վրա: 

Հստակ ծրագրի բացակայություն
Արդյունավետության եւս մեկ կարեւոր պայմանը ծրագրումն է: Ցանկացած բարդության խնդիր կարելի է բաժանել մի քանի հեշտ իրականացվող քայլերի, որոնք կօգնեն մոտենալ նշված նպատակին: Կանոն դարձրու ամեն երեկո հաջորդ օրվա ծրագիրը կազմելու համար: Այդպես դու ճշգրիտ կիմանաս՝ այսօր ինչ ես ինքդ քեզնից սպասում, որ արդյունքը քեզ կբավարարի կամ նույնիսկ կերջանկացնի:

Տնային հոգսեր
Այսօր քո հանգստյան օ՞րն է: Սա ծրագրելուց հրաժարվելու առիթ չէ: Կազմիր տան գործերի ցուցակը: Սա կօգնի ազատ ժամանակն ավելի արդյունավետորեն ու օգտավետ անցկացնել:

Համացանց եւ սոցկայքեր
Եթե ուշանալու հակում ունես, արթնանալուց հետո չարժի մտնել համաշխարհային սարդոստայնի տարածքները: Համացանցում ժամանակը սրընթաց եւ աննկատ է սլանում: Մեկ-երկու քաղվածք, եւ ահա, ահագին ժամանակ ես կորցրել:



Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE