Տղամարդու ու կնոջ համատեղելիությունը. սիրո ու հարաբերությունների հինգ տեսակ

21:12   15 օգոստոսի, 2017

Ամենապարզունակ մակարդակը՝ գոյակցելն է։ Ինչ-որ մեկը, ում հետ կարելի է գոյակցել ու ընտանիքի անվտանգությունն ապահովել։ Այդ մակարդակի վրա են իջնում բազմաթիվ զույգեր, ովքեր կորցրել են սերը, կիրքը, միմյանց նկատմամբ հետաքրքրությունը, բայց միասին են ապրում հանուն երեխաների։

Երկրորդ մակարդակը կիրքն է։ Նման զուգընկեր կարող է լինել ցանկացած ոք, ում նկատմամբ մենք սեռական ցանկություն ենք զգում։

Երրորդ մակարդակը ընդհանրությունն է։ Այսինքն մի մարդ, որի հետ մեզ ոչ միայն սեքսով զբաղվելն է դուր գալիս, այլ որի հետ ունենք ընդհանուր հետաքրքրություններ, արժեքներ, կամ էլ նյութական շահ։

Չորրորդ մակարդակը զգացմունքներն են։ Զույգեր, որոնք ստեղծվում են սրտի կանչով, կամ ինչպես ասում են՝ սիրով։ Շատերը համարում են, որ սա հարաբերությունների գագաթնակետն է, բայց իրականում այդպես չէ։

Հինգերորդ մակարդակը համատեղ ինքնաարտահայտումն է։ Այս հարաբերություններում մարդիկ ոչ թե պարզապես սիրում են իրար, այլ կարող են զբաղվել համատեղ գործունեությամբ կամ ստեղծագործել միասին։

Աղբյուր՝ Creu.ru

 



© NEWS.am STYLE