12:27 24 ապրիլի, 2017Գարիկ Մարտիրոսյանը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայտնի շոումենն Instagram-ում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված պաստառ է հրապարակել:

Հիշեցնենք, որ Comedy Club-ի անցյալ թողարկման ժամանակ Պավել Վոլյան կոչ էր արել դիտել Հայոց ցեղասպանության մասին Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 21-ին: