Ֆորշը, Իրինա Դանիելյանը, Լեւոն Հարությունյանն ու այլք՝ «Խոստումը» ֆիլմի փակ դիտմանը (ֆոտո, վիդեո)

14:30   24 ապրիլի, 2017

«Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմում կա պայքար, ինչը ես շատ եմ կարեւորում»,-այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի փակ կինոդիտումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Շարմի» գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը.

«Ֆիլմում կա պայքար հայերի կողմից... երբ հայերը պայքարել են, դիմադրել եւ փորձել կռիվ տալ թշնամու դեմ։ Դա շատ կարեւոր է, որ մեր եկող սերունդները, մենք ինքներս դաստիարակվենք այդ ոգով, որ մենք պետք է պայքարենք մեր հաջողությունների, մեր կյանքի, մեր հայ լինելու համար»,-ասաց Ղազարյանը՝ հավելելով.

«Ֆիլմում մի հատված կա, որտեղ ասվում է, որ մեր ամենամեծ վրեժը կլինի վերապրելը։ Ես կարծում եմ, որ այսօր՝ Եղեռնից 102 տարի անց, երբ մենք անկախ Հայաստանում նայում ենք այս ֆիլմը հայերենով, դա ամենավառ հաստատումն է մեր վրեժխնդրության եւ մենք պետք է շարունակենք այս ոգով եւ մինչեւ վերջ վերժխնդիր լինենք մեր անմեղ զոհերի համար»։

Նշենք, որ կինոդիտմանը ներկա են Ֆորշը, Լեւոն Հարությունյանը, Իրինա Դանիելյանն ու այլ հյուրեր։

Հավելենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին,  «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է տեղի ունեցել, որին ներկա են գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Լուսանկարները՝ Նարեկ Դ.Բ.-ի

Տեսանյութերը՝ Սյունե Առաքելյանի



© NEWS.am STYLE