«Ամբողջ աշխարհն է հիշում այս տխուր օրը». «Մերժվածը» սերիալում Վիրի դերակատար Նանդիշ Սանդուն՝ Հայոց Ցեղասպանության մասին

20:25   24 ապրիլի, 2017

Այսօր լրանում է Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը։ Շատ հայտնիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ կոչ անելով ճանաչել եւ դատապարտել Ցեղասպանությունը։ Նրանց արդեն միացել է նաեւ բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալում Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանան՝ Facebook-ի իր էջում հանդես գալով հայերեն գրառմամբ:

Քիչ առաջ սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում նույն հեռուստասերիալում Վիրին մարմնավորող Նանդիշ Սանդուն եւս հանդես է եկել գրառմամբ.

«Հայոց պատմության սեւ էջը…Ամբողջ աշխարհն է հիշում այս տխուր օրը»,-նշել է դերասանը:

Նանդիշը նաեւ օգտագործել է «խաղաղություն» եւ «Հայոց Ցեղասպանություն» հեշթեգերը:



© NEWS.am STYLE