Քիմ Քարդաշյանը՝ Հայոց Ցեղասպանության մասին

20:13   24 ապրիլի, 2017

Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում տեղադրել է Armenian Genocide էջի գրառումը, որտեղ ասվում է.

«Այսօր լրանում է Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցը, որի ընթացքում ավելի քան մեկ ու կես միլիոն հայ է սպանվել»:

Ավելի վաղ Քիմն իր աջակցությունն էր հայտնել Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին, որի երեւանյան պրեմիերան կայացավ այսօր՝ ապրիլի 24-ին:

«Ես շատ հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության մասին նման ֆիլմ է նկարահանվել, որի միջոցով շատերը կիմանան հայերի պատմությունը», - հայտարարել էր նա:



© NEWS.am STYLE