«Ես առաջին ժամադրության ժամանակ անկողին չեմ մտնում». Ջենիֆեր Լոպես

12:02   25 ապրիլի, 2017

47-ամյա Ջենիֆեր Լոպեսի եւ 41-ամյա Ալեքս Ռոդրիգեսի սիրավեպի մասին գրում են բոլոր առաջատար լրատվամիջոցները: Երգչուհին որոշել է անձամբ պատմել իր անձնական կյանքի մասին:

Հանգստյան օրերին Ջեյ Լոն Էլեն Դեջեներեսի շոուի հյուրն է եղել, ուր եկել է երեխաների՝ երկվորյակներ Մաքսի եւ Էմմայի հետ: Լոպեսը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Ալեքսի հետ:

«Մենք ճաշում էինք նույն ռեստորանում: Ես արդեն հեռանում էի եւ տեսա նրան: Որոշեցի, որ հարկավոր է ողջունել: Մոտեցա նրան, ձեռքս դրեցի ուսին եւ պարզապես ասացի. «Ողջո՛ւյն, Ալեքս»:


Մենք զրուցեցինք, նա նույնպես Լոս Անջելեսում էր ապրում: Իմ հեռախոսահամարն արդեն ուներ: Զանգահարեց:
Մենք միասին ընթրելու գնացինք, բայց մեր առաջին ժամադրության ժամանակ սեքս չի եղել:
Ես առաջին ժամադրության ժամանակ անկողին չեմ մտնում»,- նշել է Լոպեսը:



© NEWS.am STYLE