NEWS.am STYLE-ը հայտարարում է հաղորդավարների քասթինգ

10:51   25 ապրիլի, 2017

NEWS.am STYLE-ն իր նոր նախագծի համար փնտրում է հաղորդավար։ Եթե դու չես կաշկանդվում տեսախցիկից, պատրաստ ես հարցազրույցներ վարել ամենատարբեր մարդկանց հետ, լուսաբանել քաղաքի ամենախենթ ու վառ իրադարձությունները, ապա կարող ես մասնակցել քասթինգին։

Տեսաձայնագրի՚ր ինքդ քեզ (կամ խնդրիր ընկերներիցդ մեկին), եւ ուղարկիր հոլովակը [email protected] հասցեին՝ նամակի subject-ում պարտադիր նշելով TV բառը (առանց դրա նամակները չեն դիտարկվելու)։ Հոլովակը չպետք է գերազանցի 2 րոպեն։ Այն պետք է լինի թեթեւ, բլոգային կամ ժամանցային հաղորդաշարերի ոճով։

Լավագույնները կհրավիրվեն հարցազրույցի։ Դե, ինչ, սպասում ենք քո խենթ հոլովակին։ Դիմումների վերջնաժամկետը մայիսի 25-ն է։

 



© NEWS.am STYLE