Գոհար Ավետիսյանի արկածները՝ Հնդկաստանում (տեսանյութ)

11:54   25 ապրիլի, 2017

Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ մեկնել է հանգստի։ Զույգն իր ճանապարհորդության համար ընտրել է Հնդկաստանը։

Գոհարն իր Instagram-ում  հոլովակ է հրապարակել՝ փոխանցելու համար Հնդկաստանում տիրող մթնոլորտը։ 

Публикация от Гоар Аветисян (@goar_avetisyan)

Այս կոլորիտը հնարավոր չէ փոխանցել լուսանկարով։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հիասթափվել են Հնդկաստան այցելելով, գրում են կեղտի, մարդկանց եւ այլնի մասին։ Այո, այստեղ այդքան էլ մաքուր չէ, բայց դրական բաներ, միեւնույն է, կան։ Ես եկել եմ ոգեշնչվելու։ Ցանկացած ճանապարհորդության ժամանակ մենք ստանում ենք այն, ինչի համար եկել ենք»,- հոլովակը մեկնաբանել է Գոհարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհար Ավետիսյանը հյուրընկալվել է Comedy Club-ում, որտեղ դիմահարդարել է Գարիկ Խարլամովին։



© NEWS.am STYLE