Chanel-ից հսկայական պայուսակով Բելլա Հադիդը՝ Նյու Յորքում

14:44   25 ապրիլի, 2017

Բելլա Հադիդը վաղուց արդեն չի տանջվում նախկին ընկերոջ՝ The Weeknd-ի եւ երգչուհի Սելենա Գոմեսի սիրավեպի պատճառով:

20-ամյա Բելլային Նյու Յորքում նկատել են Chanel-ից հսկայական պայուսակով:


Ի դեպ,  մեկ օր առաջ Բելլային արդեն նկատել էին նույն պայուսակով, բայց այլ հագուստով:
Բելլան անցյալ շաբաթ Եվրոպայում էր՝ Փարիզից մինչեւ Լոնդոն, որտեղ գովազդել է Dior-ի հետ իր նոր համագործակցությունը:


Հիշեցնենք, որ Բելլան ապրանքանիշի դեմքն է դարձել: Նա ներկայացնում է ֆրանսիական ապրանքանիշի հայտնի՝ Diorshow Pump & Volume սեւաներկի նոր տարբերակը:

Dior-ի դիմահարդարման միջոցների գծի ստեղծագործական տնօրեն Փիթեր Ֆիլիփսի խոսքով՝ նորույթը ոգեշնչված է Dior նորաձեւության տան ցուցադրությունների կուլիսային անկրկնելի մթնոլորտից:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE