Հողաթափեր եւ մարզահագուստ. Ռիհանան՝ Լոս Անջելեսի օդանավակայանում

18:07   25 ապրիլի, 2017

Casual ոճը Ռիհանայի պարագայում խառնաշփոթ է հիշեցնում։ Հայտնի երգչուհին կարող է միախառնել տարատեսակ ոճեր՝ ինչ եւ ինչպես ցանկանա, եւ առանց բարդույթների ներկայանալ հանրությանը: Եվ եթե որեւէ այլ աստղի հնարավոր կլիներ դրա համար ծաղրել, 29-ամյա Ռիհանային ամեն ինչ սազում է: Եթե անգամ նա օդանավակայանում հայտնվում է հողաթափերով...

Այսպես, պապարացիները Ռիհանային նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում:
Ռիհանան վերադարձել է Նյու Յորքից եւ օդանավակայանում արդեն ուշադրություն գրավել:

Մարզագլխարկ, ակնոց, սպորտային համազգեստ եւ տնային հողաթափեր...
Աստղի ոճն է, եւ ո՞վ է ասել, որ նրան չի սազում:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի



© NEWS.am STYLE