Պայթյուններ և ավտոարշավ. Չենինգ Տատումը, Քոլին Ֆյորտը, Ջուլիանա Մուրը՝ Kingsman: The Golden Circle-ի թրեյլերում

20:43   25 ապրիլի, 2017

20th Century Fox-ի  յութուբյան ալիքում հայտնվել է Kingsman: The Golden Circle ֆիլմի առաջին թրեյլերը՝ Չենինգ Տատումի, Քոլին Ֆյորտի, Ջուլիանա Մուրի, Հոլի Բերիի, Ջեֆ Բրիջեսի մասնակցությամբ:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 22-ին:
Kingsman-ը միջազգային անկախ հատուկ ծառայություն է, որը գործում է խիստ գաղտնիության պայմաններում: Ծառայության նպատակն աշխարհը պաշտպանելն է: Ֆիլմում գործակալների կենտրոնակայանը ոչնչացնում են, իսկ մոլորակին վտանգ է սպառնում: Հերոսները ստիպված են օգնության համար դիմել ամերիկյան Statesman լրտեսական կազմակերպությանը:



© NEWS.am STYLE