Հայերն Իվան Դորնին օգնել են նկարահանել նոր հոլովակը

15:34   25 ապրիլի, 2017

Youtube-ում Իվան Դորնի ալիքում հրապարակվել է OTD (Open The Dorn) երգի հոլովակը: Հոլովակի պրոդյուսերներից մեկն Էդուարդ Մխիթարյանն է, դիզայները՝ Դավիթ Խոջամիրյանը, իսկ նկարահանումներին օգնել են Ջորջ Խոջամիրյանն ու Լուիզա Կապրիելյանցը:

Հոլովակում երգիչը լսում է իր երգն ու պարում դատարկ լվացքատանը: Ամերիկայում ձայնագրված անգլալեզու սկավառակը թողարկվել է ապրիլի 14-ին եւ, Իվան Դորնի խոսքով, պետք է դուռ բացի դեպի արեւմտյան երաժշտական շուկա:

Հոլովակի նկարահանումները կատարվել են Լոս Անջելեսում: Դորնի թիմն ընտրել է դուր եկած առաջին իսկ լվացքատունն ու առանց պայմանավորվածության սկսել աշխատել:



© NEWS.am STYLE