Ռենե Զելվեգերը նշում է 48-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք արժե դիտել

19:34   25 ապրիլի, 2017

Ամերիկացի դերասանուհի Ռենե Զելվեգերն այսօր՝  ապրիլի 25-ին, նշում է ծննդյան 48-ամյակը:

Օսկարակիր դերասանուհին ծնվել եւ մեծացել է ԱՄՆ Տեխաս նահանգում: Դպրոցական տարիքից Զելվեգերն ավելի շատ հետաքրքրված էր սպորտով: Նա հաճախ էր մասնակցում դպրոցում անցկացվող սպորտային իրադարձություններին: Ավագ դպրոցում, երբ Ռենեն առնչվեց թատրոնի դասի հետ, սիրահարվեց բեմին եւ ներկայացումներին: Քոլեջն ավարտելուց հետո Զելվեգերը սկսում է նկարահանվել փոքրիկ գովազդային հոլովակներում: Դրանց հաջորդում են  փոքր ֆիլմերն ու երկրորդական դերերը: Սակայն հենց այդպիսի նախագծերը Ռենեի համար ուղի հարթեցին դեպի Հոլիվուդ:

Ռենե Զելվեգերը նկարահանվել է թե կատակերգություններում, թե դրամաներում, թե մյուզիքլներում, թե սարսափ ժանրի ֆիլմերում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք արժե դիտել այսօր:

«Բրիջիտ Ջոնսի օրագիրը»

«Սառը լեռը»

«Չիկագո»

«Նորեկը՝ Մայամիից»

«Իմ միակը»



© NEWS.am STYLE