Մարդու հետ մտերմանալու 8 միջոց

14:09   27 ապրիլի, 2017

1. Ընդհանուր նպատակներ դրեք

Ընդհանուր նպատակներին հասնելու ձգտումը կստեղծի հատուկ՝ միմյանց մերձեցնող փորձ, որը հիմնված է միմյանց աջակցելու վրա, իսկ սա հարաբերություններ ստեղծելու ամենաառողջ ձեւն է: Դա կարող է լինել սպորտային, մասնագիտական կամ պարզապես գաջեթների օգտագործումը սահմանափակելու նպատակ:

2. Մեկնեք ճանապարհորդության

Անգամ մեկ օրով: Դուք կիսում եք տարածությունը, դուք միասին նոր վայրեր եք այցելում, միասին որոշում եք՝ ինչով զբաղվել: Այս ամենը ձեզ ավելի մոտ է դարձնում:

3. Ինչ-որ էքստրեմալ բան փորձեք

Երբ միասին ինչ-որ վտանգավոր բանի եք մասնակցում՝ ադրենալինի առկայությամբ, դա ակնհայտորեն մոտեցնում է: Դուք դուրս եք գալիս ձեր հարմարավետության գոտուց, այդպիսի փորձը 100%-ով հիշվում է, ինչպես նաեւ նա, ում հետ դա փորձել եք:

4. Հաճախ հանդիպեք

Պարզապես իրար կողքի եղեք. այդպես դուք կհարմարվեք միմյանց ներկայությանը: Անգամ եթե միասին կանգնած եք հերթում կամ միասին ճաշում եք աշխատավայրի խոհանոցում:

5. Միասին ճաշեք

Սա պարզապես համատեղ ներկայություն չէ: Եթե դուք ուտում եք ուրիշի հետ, վարժվում եք նրան եւ ձեզ ավելի հարմար է դառնում նրա հետ: Դա մերձեցման որոշակի մակարդակ է, երբ դուք չեք ամաչում ուտել ինչ-որ մեկի առջեւ:

6. Անձնական հարցեր տվեք

Ձեր հարաբերություններն ավելի անձնական են դառնում միայն ձեր երկուսի համար, հատկապես, որ դուք կիսվում եք գաղտնիքներով:

7. Կիսվեք ձեր խնդիրներով

Դա վստահության, աջակցության եւ ընկալման որոշակի մակարդակ է: Ինչո՞վ հիմք չէ ավելի մոտ հարաբերությունների համար:

8. Բարի գործ արեք

Օգնեք մարդուն ինչ-որ բանում՝ ոչինչ չակնկալելով: Անգամ եթե նա չի խնդրում, կարող եք նրա համար անել նրա առօրյա գործերից մեկը: Ընդ որում՝ ավելի լավ է փոքրիկ մի բան անել, որպեսզի մարդը չմտածի, որ ձեզ ինչ-որ բանով պարտական է:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE