Կույսերին սիրելու հինգ պատճառ

22:03   21 օգոստոսի, 2017
1. Կույսերը զգայուն են, այդ պատճառով զգույշ եղեք նրանց զգացմունքների հանդեպ

Կույսերը վերահսկում են իրենց զգացմունքները, քանի որ գիտեն, որ չափազանց զգայուն են, եւ չեն ուզում շատ սուր արձագանքել: Հաճախ, երբ վերջապես հասկանաք, որ նրանց ինչ-որ բան է անհանգստացնում, նրանք պարզապես պայթում են՝ փաստելով հասցրած վիրավորանքը: Նրանց հնարավորություն ընձեռեք արտահայտել իրենց զգացմունքները եւ մի հարձակվեք նրանց վրա, երբ դուրս են գալիս ափերից: Նրանց պետք է, որ լսեն իրենց, եւ երբ հասնեն դրան, կարող են թուլանալ:

2. Ասեք այն, թե ինչ նկատի ունեք, եւ նկատի ունեցեք այն, ինչ ասում եք

Կույսերը տանել չեն կարողանում խաղերը, նրանց դուր չի գալիս գուշակել, թե ինչպես եք ձեզ զգում: Դա զայրացնում է նրանց: Դա նրանց համար ժամանակի եւ էներգիայի անիմաստ վատնում է: Անկեղծ շփումը Կույսերին ընդունելու եւ հասկանալու բանալին է: Եվ դա նրբանկատորեն արեք: Հիշեք, որ նրանք զգայում են, այնպես որ սիրալիր եղեք:

3. Երբ նրանց հետ եք, կարգուկանոնն ու մաքրությունը սահմանում են օրը

Կույսերը բարգավաճում են կատարյալ կարգուկանոնի եւ մաքրության պայմաններում: Եթե պատրաստվում եք ապրել Կույսերի հետ, հագուստը հատակին մի նետեք, ափսեները լվացարանում մի թողեք, իսկ իրերը կախեք կախիչից: Նրանք այնքան կարգապահ են, որ պարզապես չեն կարող ապրել քաոսում:

4. Երես տվեք նրանց, քանի որ Կույսերն իրենց համար չեն անի դա

Կույսերն այնքան են հոգ տանում ուրիշների մասին եւ սիրում են իրենց պետքական զգալ, որ հաճախ մոռանում են իրենց մասին: Օգնեք նրանց սովորել տալ եւ վերցնել: Նրանք հազվադեպ են երես տալիս իրենց, այդ պատճառով նրանց պետք են մարդիկ, որոնք կշփացնեն իրենց:

5. Կույսերը խորաթափանց են եւ լավ կանխազգացում ունեն, այդ պատճառով միշտ անկեղծ եղեք նրանց հետ

Նրանք կարող են մեկ մղոն հեռավորությունից հայտնաբերել ստախոսին, այդ պատճառով անազնիվ մի եղեք նրանց հետ: Նրանք գնահատում են վստահությունն ու ազնվությունը, եթե նույնիսկ ձեր ազնվությունը ցավ է պատճառում նրանց: Կույսերը կարեկցում են մարդկանց, բացում են դռները բոլորի առջեւ, քննարկում են նույնիսկ ամենաբարդ հարցերը: Դժվարություն է առաջացնում այն, որ նրանցից գրեթե անհնար է ինչ-որ բան թաքցնել, եթե նույնիսկ փորձում եք պաշտպանել նրանց:

 

Աղբյուրը՝ soulpost.ru


© NEWS.am STYLE