ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 ապրիլի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կզգաք, որ ձեր սիրելին որեւէ կենդանու է նման` նապաստակի կամ արջուկի: Նրան նվիրեք այդ կենդանու պատկերով որեւէ իր: Թող դա թալիսման դառնա նրա համար:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ամեն ինչին հեշտությամբ հասնել: Փորձեք նրան բացատրել, որ ոչինչ հեշտությամբ չի տրվում, որպեսզի նա դադարի ապրել պատրանքներով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկրվորյակները գնումներ կատարելու անհրաժեշտություն կունենան: Հնարավոր է` ձեր սառնարանն ամբողջովին դատարկ հայտաբերեք: Բայց պետք չէ շատ գնումներ անել. սնունդը երբեմն շուտ է փչանում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված կլինի շատ ջանք ու եռանդ թափել, որպեսզի դուք առաջվա պես երջանիկ եւ անհոգ լինեք: Չմոռանաք վերջում նրան շնորհակալություն հայտնել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աշխատեք ձեր հարաբերություններում չափի զգացողություն պահպանել: Եթե չափն անցնեք, հետո ինքներդ ձեզ եք սկսելու մեղադրել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօրվա ձեր երազը շատ կարեւոր կլինի: Փորձեք հիշել, թե ինչ եք տեսել երազում, չնայած երբեմն ավելի լավ է ապագայի մասին ոչինչ էլ չիմանաս. վատ իրադարձությանը միեւնույն է չես կարող պատրաստլինել, իսկ լավ բանը հաճելի անակնկալ կբերի իր հետ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք ձեր ներկայիս սիրելիին կհամեմատեք նախկինի հետ: Ցավոք` առաջինը կզիջի իր դիրքերը, սակայն ավելի ուշադիր զննեք նրան` նա հաստատ շատ դրական հատկանիշներ էլ ունի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե սիրելին այսօր հեռանա ձեզանից, միգուցե, հետագայում չկարողանաք նրան հետ բերել: Այնպես որ, ճիշտ է ասված` «Այսօրվա գործը պետք չէ թողնել վաղվա»:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ այսօր կթվա, թե սիրելիի հետ ապրած լավագույն օրերն արդեն անցյալում են եւ որ այլեւս չեք ունենա նման օրեր: Բայց պետք չէ այդպես տրամադրվել, այլապես ձեր մտքերն իրականություն կդառնան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք հեշտ խնդիրները շատ բարդ ճանապարհներով կփորձեք լուծել: Արդյունքում կտուժի ձեր սիրելին: Գոնե, նրան խղճացեք եւ գնացեք հեշտ ճանապարհով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք այսօր շատ օրիգինալ մտքեր կունենաք եւ ցանկացած որոշում ավելի հեշտ կընդունեք, բայց սա չի նշանակում, որ ձեր որոշումները կարդարացնեն ձեր սպասելիքները: Այնպես որ, մի մոռացեք խորհրդակցել նաեւ սիրելիի հետ:

ՁԿՆԵՐ   

Այսօր դուք կցանկանաք մենակ մնալ սիրելիի հետ, քանի որ նրան շատ կարեւոր բան ունեք ասելու, բայց, ավաղ, դա ձեզ չի հաջողվի: Ոչ թե ձեր մտերիմները դիտավորյալ կշրջապատեն ձեզ, այլ հանգամանքների բերումով այդպես կստացվի:



© NEWS.am STYLE