Արձակուրդ Մեքսիկայում 2. Քիմ Քարդաշյանը բիկինիով կազմվածքն է ցուցադրել

10:01   26 ապրիլի, 2017

Արդեն գրել էինք, որ Քիմ Քարդաշյանն ավագ քրոջ՝ Քորթնիի հետ մեկնել է Մեքսիկա՝ արձակուրդի:

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղերին ընկերակցել են Ստեֆանի Շեփարդը, Լարա Պիպենը, Բրիթնի Գաստինոն, Մալիկա Հակը եւ դիմահարդար Հրուշ Աճեմյանը:

Տեղի պապարացիները երկու անգամ արդեն նկատել են քույրերին, երկու անգամ էլ Քիմն ու Քորթնին բիկինիով են եղել:

Բացառություն չի եղել նաեւ երեկվա հանգիստը:

Ուշադրություն դարձրեք Քիմի հետույքին: Չնայած հայուհին հերքում է, որ լուսանկարներ հրապարակելիս ֆոտոշոփ է օգտագործում, այս լուսանկարներն ապացուցում են, որ Քիմի գործերն այնքան էլ հրաշալի չեն:

Քիմ

Քորթնի

Քիմն այս անգամ նույնպես նախապատվությունը տվել է DG-ին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Famefly.net-ի, AKM-GSI-ի



© NEWS.am STYLE