Թոմ Քրուզը՝ Փարիզում «Առաքելությունն անիրագործելի է 6»-ի նկարահանումներին

11:42   26 ապրիլի, 2017

Թոմ Քրուզին անգլիացի դերասան Հենրի Քավիլի հետ Փարիզում նկատել են «Առաքելությունն անիրագործելի է 6» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

54-ամյա Թոմն ու 33-ամյա Հենրին Ֆրանսիայի մայրաքաղաքում նկարահանում են բեռնատարների վթարի տեսարանները:

Ի դեպ, հիշեցնենք, որ Թոմը սիրահարվել է բրիտանացի 28-ամյա դերասանուհի Վանեսա Քիրբիին, որը նույնպես նկարահանվում է Քրուզի ֆիլմում:
Թոմը դերասանուհուն ընտրել է՝ «Թագը» սերիալում նրա խաղը դիտելուց հետո: Ֆիլմը նկարահանվել է Netflix-ի համար: Այն ներկայացնում է 20-րդ դարի կեսերի թագավորական ընտանիքի պատմությունը:


«Թոմին դուր է եկել Քիրբիի խաղը սերիալում, որտեղ նա մարմնավորում է Մարգարեթին: Նա ուզում է Վանեսային տեսնել «Առաքելության» 6-րդ մասում: Աղջիկը նրան գերել է իր էներգիայով եւ հմայքով: Թոմն ակնհայտորեն ուզում է ամուսնանալ նրա հետ, քանի որ մինչեւ ականջները սիրահարված է»,- հաղորդել է աղբյուրը:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Wenn-ի, GCImages-ի



© NEWS.am STYLE