Քիմ Քարդաշյանի եւ Քայլի Ջեների կոսմետիկայի շարքը 1 ժամում առցանց վաճառվել է

12:03   26 ապրիլի, 2017

Եթե այս աշխարհում կա մեկը, որը գիտի, թե ինչպես կարելի է շատ արագ միլիոններ աշխատել՝ առանց բանկ թալանելու, դա Քիմ Քարդաշյանն է:

Անցյալ շաբաթ 36-ամյա հայուհին Twitter-ում քրոջ՝ Քայլի Ջեների հետ գովազդել էր KW x Kylie կոսմետիկայի շարքի նախագիծը:

Երեկ Քիմը շարքից մի քանի արտադրանք վաճառքի է հանել (գները տատանվում են 45-100 դոլարի սահմաններում), եւ ինչ եք կարծում, ի՞նչ է տեղի ունեցել: Ոչի՛նչ: Պարզապես ամբողջ արտադրանքը մեկ ժամում սպառվել է:


Քիմը խոստացել է, որ շուտով եւս մեկ խմբաքանակ վաճառքի կհանվի, այնպես որ՝ հետեւում ենք նրա միկրոբլոգին, որը Քարդաշյանների ընտանիքի համար ոսկու հանք է:



© NEWS.am STYLE