«Խոստումը» կարևոր ուղերձ է. Քիմ և Քորթնի Քարդաշյաններ (տեսանյութ)

10:35   26 ապրիլի, 2017

Մեկ շաբաթ առաջ Լոս Անջելեսում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որին ներկա գտնվեցին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քրստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Սիլվեսթր Ստալոնեն,  Օռլանդո Բլումը, Շառլոտ Լե Բոնը, Շերը, Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները: Վերջիններիս մասնակցությամբ հոլովակ է հրապարակվել ֆիլմի Instagram-ում, որում քույրերը նշում են.

«Մենք հպարտանում ենք այս ֆիլմով: Մենք իմացել ենք մեր ընտանիքի պատմությունը, երբ մեծանում էինք: Մեզ համար կարեւոր է այստեղ գտնվելը, քանի որ ֆիլմը կարեւոր ուղերձ է, կարեւոր պատմություն, որը պետք է պատմել: Մենք ուզում ենք պահել խոստումը՝ հիշելու պատմությունը»:

A post shared by Keep The Promise (@thepromisetoact) on



© NEWS.am STYLE