Մելանիա Թրամփը դարձավ 47 տարեկան. ԱՄՆ-ի առաջին տիկնոջ TOP 10 ոճային կերպարները

15:35   26 ապրիլի, 2017

Նախկին մոդել, այժմ արդեն ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփն այսօր՝ ապրիլի 26-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կինը դարձավ 47 տարեկան:

Գեղեցկուհին ծնվել է Սլովենիայում, սակայն 2001 թ-ից բնակվում է Ամերիկայում, իսկ քաղաքացիությունը ձեռք է բերել 2006 թ-ին: Նա նաեւ ԱՄՆ-ի երկրորդ առաջին տիկինն է, որն արմատներով Նահանգներից չէ (այդպիսին էր նաեւ Լուիզա Ադամսը՝ նախագահ Ջոն Քուինսի Ադամսի կինը):

Մոդելային ասպարեզում Մելանիան հայտնվել է 5 տարկանից, իսկ 16-ում արդեն նկարահանվում էր գովազդային հոլովակներում: 18 տարեկանում նա պայմանագիր կնքեց իտալական մոդելային գործակալության հետ եւ մեկնեց Միլան: Որպես մոդել՝ նա աշխատել է նաեւ Փարիզում, այնուհետեւ՝ Նյու Յորքում: Մելանիան հայտնվել է այնպիսի հեղինակավոր ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ «In Style Weddings», «New York Magazine», «Vanity Fair», «Vogue» եւ այլն:

Իր ապագա ամուսնուն՝ Դոնալդ Թրամփին, Մելանիան առաջին անգամ հանդիպել է 1996 թ-ին՝ Նյու Յորքում՝ նորաձեւության շաբաթվա շրջանակներում: Նրանք սկսել են հանդիպել 1999 թ-ին, երբ Թրափն արդեն պաշտոնապես ամունասնալուծվել էր իր նախկին  կնոջից: Նրանց մասին, սակայն, ավելի հաճախ սկսեցին խոսել 2004 թ-ին, երբ զույգը նշանադրվեց: Նույն թվականին կայացավ նրանց հարսանիքը, որին ներկա էին մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ Հայդի Քլումը,  Քոնրադ Բլեքը, Սայմոն Քոուելը,  Հիլարին Քլինթոնը եւ այլք:

Զույգի որդին՝ Բարոն Ուիլյամ Թրամփը, ծնվել է 2006 թ-ին:

ԱՄՆ-ի Առաջին տիկինն իր գրավչությամբ եւ անթերի ոճով հմայում է շատերին: Նրան քննարկում են թե քաղաքական, թե ժամանցային պարբերականները: Նրա ոճի մասին լռելն ուղղակի անհնար է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տիկին Թրամփի TOP 10 ոճային կերպարները:



© NEWS.am STYLE