Արձակուրդ Մեքսիկայում 3. Քիմ Քարդաշյանը՝ Dior-ից բիկինիով

14:02   26 ապրիլի, 2017

Ամբողջ մոլորակն արդեն գիտի, որ Քիմ Քարդաշյանն ավագ քրոջ՝ Քորթնիի հետ մեկնել է Մեքսիկա՝ արձակուրդի: Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղերին ընկերակցել են Ստեֆանի Շեփարդը, Լարա Պիպենը, Բրիթնի Գաստինոն, Մալիկա Հակը եւ դիմահարդար Հրուշ Աճեմյանը:

Տեղի պապարացիներն արդեն երկու անգամ նկատել են քույրերին, երկու անգամ էլ Քիմն ու Քորթնին բիկինիով են եղել:

Քիմը, որին արձակուրդը չի խանգարել մեկ ժամում առցանց վաճառել իր կոսմետիկայի շարքի ամբողջ արտադրանքը, եւ Քորթնին պապարացիների ուշադրությունը գրավել են երեկ երեկոյան:

Այսօր քույրերին կրկին նկատել են:

Քիմը եղել է Dior-ից բիկինիով:



Քիմ

Քորթնի

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE